Քաղաքական

ԱՄՆ փոխպետքարտուղարը Հայաստանում է. Ջեյմս Օ՛Բրայենն ու Արարատ Միրզոյանն առանձնազրույց են ունեցել

ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը:

Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։