Քաղաքական

Արտահերթ նիստի միջնորդությանն ընդդիմադիր 35 պատգամավորից 33-ն է միացել

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել վաղը՝ ժ․18.30 կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու մասին։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում, ԱԺ կանոնակարգի համաձայն, հունիսի 17-ին՝ ժ․18.30, արտահերթ նիստ կգումարվի օրենքի ուժով. «Մենք, իհարկե, գիտենք քաղաքական մեծամասնության՝ նաև նախկինում ցուցաբերած վարքագծից, որ իրենք, որպես կանոն, նաև այդ նիստերն են տապալում։ Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն 1/4-ի, տվյալ դեպքում՝ 27 պատգամավորի մասին է խոսքը։ Բայց մենք ունենք 33, կարող ենք համարել՝ 35 (որովհետև երկուսը տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել) պատգամավորի ստորագրություն, որ ԱԺ նիստը պետք է լինի»։

Ըստ նրա՝ թե ինչ վարքագիծ կցուցաբերեն իշխանությունները, կանխատեսելի է. «Բայց նաև ևս մեկ անգամ ցույց կտա իրենց մտադրությունը, տրամադրվածությունը»։