Քաղաքական

«Թող սուս մնան». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու հայտարարությանը․ «Թող իրենք մի հատ վերջին 2-3 տարվա իրենց պարտավորություններին նայեն. ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала»։

ՀԱՊԿ-ին նա խորհուրդ է տվել սուս մնալ․ «ՀԱՊԿ հանդեպ պարտավորությու՞ն, լո՞ւրջ: Իրենք մեզնից դեռ պարտավորությո՞ւն են ուզում: Ընդդիմությանը հարցրեք, թե քանի տեղում են ադրբեջանցիները ներխուժել Հայաստանի տարածք, որը  նաև ՀԱՊԿ-ի տարածք է: Իրենք իրենց պարտավորությունները դորդուբեշ արեցին, մնացել է մե՞ր պարտավորությունը, որ փողը չե՞նք տվել: Ինչի՞ համար, որ երբ սեպտեմբերին Ադրբեջանը 15 տեղից հարձակվել էր ԼՂ-ի վրա, Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանել խաղաղությու՞ն: Այն դեպքում, որ Հայաստանը ոչինչ չէր անում, և ընդդիմությունն էլ մեզ դրա համար էր մեղադրում»։