ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգում կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձի նախագիծն ընդգրկելու միջնորդությունը։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ հունիսի 17-ին, այնուամենայնիվ, կգումարվի արտահերթ նիստ։ Սակայն ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին հայտնել է, թե իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին, քանի որ իրենք նման օրակարգ չունեն։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել, թե ԱԺ խորհուրդը օրակարգ չի ընդգրկի ընդդիմադիրների միջնորդությունը։