Քաղաքական

«Գիշերը ընդդիմադիր պատգամավորներն ուզում էին մտնել ԱԺ, գնալ աշխատանքի, այսօր չկան». Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է երեկ գիշերն ընդդիմության բողոքի ակցիային։ Նա զարմանք է հայտնել, որ երեկ գիշերվանից խորհրդարան մտնել ցանկացող ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը չի մասնակցում նիստին:

«Գիշերը մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները, ուզում էին մտնել ԱԺ, որպեսզի գային աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում նրանցից որևէ մեկը տեղում չէ:

Հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը, որպես կանոն, միշտ պարտաճանաչ մասնակցում է, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը: Եթե այդ մասին չգիտեիք, կարող եք տեղեկացված լինել»,- ասել է Թունյանը։