ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է իրենց և ՊՈւ խմբակցության համատեղ նախաձեռնությունը մերժելու՝ ԱԺ խորհրդի որոշմանը։
Նրա խոսքով, ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է առանց որևէ հիմնավորման․ «Նախագիծը մերժվել է, բայց իրավունքի ուժով, որպես արտահերթ նիստ, այն կայանալու է ամսի 17–ին»,- ասել է նա։