ՀՀ ԱԺ-ն ուղերձ է տեղադրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին»»,- ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ հեղինակներն են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ, որը մերժվել էր: