Քաղաքական

Ցուցարարները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում

Ցուցարարները Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի գլխավորությամբ, երթից հետո երեկ գիշեր մնացել են Բաղրամյան պողոտայում և այնտեղ վրաններ տեղադրել։

Հիշեցնենք, որ հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել են Բաղրամյան պողոտա՝ դեպի ԱԺ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ խորհրդարանի շենքին։ Լարված իրավիճակ էր ստեղծվել, որից հետո Գալստանյանը հայտարարել էր Բաղրամյան պողոտայում գիշերելու մասին․ «Այսքան մարդ այս գիշերով այստեղ է, վստահ եմ՝  ինչքան էլ պետք լինի, մնալու են։ Բոլորին տեղեկացնում եք՝ խոստում են տվել լինելու այստեղ և, այո, մենք այս հարցը լուծելու ենք, սիրուն լուծելու ենք: Մնալու ենք այստեղ, վրաններ կլինեն, մեքենաներ։ Ես մնալու եմ այստեղ, դուք էլ, վստահաբար»: