Քաղաքական

Միրզոյանը իր հույն և դանիացի գործընկերներին շնորհավոր է ՄԱԿ ԱԽ անդամ ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դանիայի և Հունաստանի գործընկերներին՝ այդ երկրների՝ ՄԱԿ ԱԽ անդամ դառնալու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ իմ գործընկեր Լարս Լոկեին Դանիայի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդգրկվելու կապակցությամբ:

Մենք գնահատում ենք ժողովրդավարական զարգացման ոլորտում մեր կողմից հաստատված համագործակցությունը, որը անվտանգության և խաղաղության բանալին է ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ակնկալում ենք ՄԱԿ-ում համագործակցության ամրապնդում»,- ասված է Դանիայի Ա նախարարին ուղղված շնորհավորանքում։

Իսկ Հունաստանի պաշտոնակցին ուղղված ուղերձում Միրզոյանը գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին և նրա թիմին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և դրանից դուրս ավելի անվտանգ միջավայրին նվիրվածությունն ու ընդհանուր տեսլականը՝ մենք կարող ենք միավորել ջանքերը՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար: Հաջողություն բոլորին»։