Քաղաքական

«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լիտվայի կառավարության որոշմանը, որով հավանություն է տրվել ավերիչ ջրհեղեղներից տուժած Հայաստանին 100.000 եվրո մարդասիրական օգնության հատկացմանը:

«Շնորհակալություն Ինգրիդ Սիմոնիտե, այս դժվարին ժամանակներում ձեր շարունակական աջակցության համար:

Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը»,- գրել է նա X-ի իր էջում դիմելով Լիտվայի կառավարության ղեկավարին։