Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լիտվայի կառավարության որոշմանը, որով հավանություն է տրվել ավերիչ ջրհեղեղներից տուժած Հայաստանին 100.000 եվրո մարդասիրական օգնության հատկացմանը:
«Շնորհակալություն Ինգրիդ Սիմոնիտե, այս դժվարին ժամանակներում ձեր շարունակական աջակցության համար:
Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը»,- գրել է նա X-ի իր էջում դիմելով Լիտվայի կառավարության ղեկավարին։