Քաղաքական

«Լավ նախարար եմ». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցին՝ ոլորտի մասնագետ չեք, իրավաբան եք, ինչո՞վ եք պայմանավորվում, որ ամեն անգամ այդտեղ պարտվում եք, արձագանքել է. «Չեմ կարծում, թե տեղին է ամեն անգամ իմ իրավաբան լինելու հանգամանքը շեշտել․ արդեն երրորդ տարին է։ Այո, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և 6 տարիների ընթացքում նաև առողջապահության կազմակերպում եմ իրականացնում, և քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի իմ մասնագիտության հետ»։

Լավ իրավաբա՞ն եք, թե՞ լավ կազմակերպիչ՝ հարցին նախարարը պատասխանել է. «Լավ նախարար եմ»։