Քաղաքական

«Խաղաղապահները դուրս են եկել Ներքին Հանդից». Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները դուրս են եկել Ներքին Հանդից․

«Որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո, դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա։ Հարցին՝ կա՞ն տեղեր, որ դուրս չեն եկել՝ մարզպետը նշել է. «Տեսեք՝ եթե կա ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է՝ 80 տոկոսը դուրս գան, մյուսները մնան, մինչև հաջորդները դուրս գան․ չեմ կարող հստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»։