Քաղաքական

«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է այս օրերին ընդդիմության գործողություններին՝ նշելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել․ «Եվ եթե ընդդիմադիր որոշ գործիչներ որոշակի առաջարկություններով են հանդես գալիս, ինչ-որ մարդիկ իրենց լսում են, որոշները՝ ոչ, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ՝ հիասթափվում, դա քաղաքական գործիչների իրավունքն է»։

Ավինյանը վստահ է՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել. «Ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունները միշտ լինելու են այն ինստիտուտը, որ գերակա է մնալու երկրում»։

Ըստ Տ․ Ավինյանի՝ ժողովրդի ամեն պահանջին ամեն իշխանություն պետք է համաձայնվի․ «Բայց խոսքը գնում է ժողովրդի պահանջի մասին, ոչ թե ընդդիմության, որն այս պահին, կարելի է վստահ ասել, փոքրամասնություն է»։ 

Նա շեշտել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու իշխանություն. «Բոլորը վստահում են այն ընտրություններին, որոնք կազմակերպվել են 2018թ-ից»։ 

Քաղաքապետն ընդգծել է, որ թույլ չեն տալու հակաժողովրդավարական պրոցեսների վերածնում։