Քաղաքական

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։

Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին տարածքային կազմակերպություններ։ Նշանակվել է Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։