Քաղաքական

«Դուք ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս». Միրզոյանը՝ Ռուստամյանին

Դուք ձեր տված հարցին, եթե գաք այս կողմից նստեիք, շատ ավելի լավ կպատասխանեիք և ձեզ ավելի շատ կչորեիք, քան ես եմ ինձ թույլ տալիս». այս մասին այսօր ԱԺ-ում՝ բյուջեի 2023թ. կատարողականը ներկայացնելու ընթացքում, հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկումներին, թե ինչու չեն կատարվել կառավարության ծրագրից բխող քայլերը։

Միրզոյանը հայտարարեց, որ ոչ միայն չի կիսում Ռուստամյանի գնահատականները, այլև ռազմավարական երկարաժամկետ հիմնարար առումով այն մոտեցումները, որոնցից ելնելով պատգամավորը ներկայացնում է իր գնահատականները, համարում է մոլորություն, իսկ ավելի լուրջ գնահատմամբ՝ կործանարար երկրի համար։

Արձագանքի ժամանակ Ռուստամյանն ասաց, որ իրեն պետք չէ չորել, ինքն առանց այդ էլ չոր է։