Քաղաքական

«Ձեր մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ ուժեղ, նյութական ու անշեղելի է». Միրզոյանը՝ ՀՅԴ-ական պատգամավորին

«Երբ մենք ասում էինք՝ պետք է գնալ, երկխոսել, հասկանալ՝ ինչ զիջումներ կարող են արվել, ինչ փոխզիջումներ կարող են արվել, ինչ լուծումներ կարող են տրվել, որոնք, անշուշտ, ցավոտ են պատերազմից հետո, ձեր մասնակցությամբ խորհրդարանը՝ այնտեղ, ծովից ծով Ղարաբաղի մասին բանաձևեր էր ընդունում ու հռչակում, հենց մենք պայմանավորվում էինք բանակցության մասին»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան։

Միրզոյանի խոսքով՝ հենց պայմանավորվում էին ինչ-որ հանդիպում, այնտեղ ջրվում էր հանդիպումը․ «Եվ վերջում էլ արեցիք, արեցիք, ամեն ինչ ջրեցիք, ամեն ինչ փչացրիք, ասիք՝ այս ղեկավարությունը հանձնողական է, հեղաշրջում արեցիք, բերեցիք ուրիշ ղեկավարություն, որ 2 օրվա ընթացքում թղթով լուծարեց էդ միավորը։ Մեղադրել եք ուզում, ուրեմն իմացեք՝ ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ հյութալի, ուժեղ, մարմնեղ, նյութական ու անշեղելի է»։