ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ վերահսկողության արդյունքում վերականգնվող գումարներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով․ «Եթե 2022թ․ 39 ուսումնասիրության արդյունքում վերականգնվել է 135 մլն դրամ, ապա 2023թ.՝ 40 ուսումնասիրության և շուրջ 200 մշտադիտարկման արդյունքում վերականգնվել է 1 մլրդ 135 մլն դրամ․ տասնապատիկ ավել։ Բայց նաև պետք է նշեմ, որ խոսքը բացառապես մեր լիազորություններից բխող վերահսկողական գործառույթների մասին է»,- ասել է նա` շեշտելով, որ երբ տեղեկանքները դառնում են քրեական վարույթներ, դրանից հետո ևս գումարներ են վերականգնվում։
Պետրոսյանի խոսքով, այժմ պետական կառավարման համակարգի մոտ 50 մարմիններում, ՊՈԱԿ-ներում, նախարարություններին ենթակա պետական հիմնարկներում վերահսկողություն է իրականացվում։