Քաղաքական

Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Գրեյթ Սթոուն» չին-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ էլ անցկացվելու է խորհրդի նիստը։