Ցուցարարները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, հեռացան քննչական կոմիտեի շենքի մոտից, որտեղ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։
Գալստանյանը կոչ է արել բոլորին իրենց նախանշված ուղղությամբ գնալ. «Շարժվեցինք․ իմաստ չունի այլևս։ Մեր ասելիքն ասել ենք, մինչև վերջ հետամուտ ենք լինելու մեր պահանջների կատարմանը»։
Լրագրողների հետ զրույցում էլ նա հայտարարել է, թե ԱԳՆ շենքի մոտից ուրբաթ օրը ձերբակալվածներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել. «Նշանակում է՝ ժամը 15։00-17։00-ն բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված, և այդ կետով, անաչառության համար, ուզում եմ գնահատել քննչական կոմիտեի (կամ այն մարմնի, որն աշխատում է այս ուղղությամբ) աշխատանքը»։