Քաղաքական

Ընդդիմադիրները հավաքվել են ՔԿ շենքի մոտ

Ցուցարարները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, այսօր հավաքվել են քննչական կոմիտեի շենքի մոտ։ Մի խումբ քաղաքացիներ, որպես բողոքի նշան, ՔԿ շենքի մոտ են եկել շղթայակապ՝  ի աջակցություն մայիսի 31–ին ԱԳՆ–ի բակից բերման ենթարկված, ապա ձերբակալված քաղաքացիների։

Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ իրենց պահանջն է, որ անհապաղ միջոցներ ձեռնարկվեն բոլոր այն ոստիկանների նկատմամբ, որոնք ծեծել են ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին և Արման Սարգսյանին։

Գալստանյանն, անդրադառնալով ՔԿ շենքի մոտ հավաքված ոստիկաններին, նաև ասել է. «Մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են»։