Քաղաքական

«ՔԿ նախագահի կողմից փաստացի ռեցիդիվ ենք նկատում». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանից հետաքրքրվել է, թե ինչու չի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ներկայացնում 2023թ․ բյուջեի կատարողականը․

«Ձեր տերմիններն կօգտագործեմ. գիտեք՝ ինչ է նշանակում ռեցիդիվ, գիտեք՝ ինչ է նշանակում ռեցիդիվիստ․ կրկնվող վարքագիծ ցուցաբերող անձ կամ պաշտոնյա։ Մենք ՔԿ նախագահի կողմից փաստացի ռեցիդիվ ենք նկատում՝ անարգելու այն ինստիտուտը, որի անունը ԱԺ է և միակ ուղիղ ընտրված մարմինն է Հայաստանում։ Սա անթույլատրելի է, և չի կարող որևէ կերպ հիմնավորվել չնորմավորված գրաֆիկով։ Ձեզ թվում է՝ մեր գրաֆիկը նորմավորվա՞ծ է, կամ մի քիչ առաջ այստեղ ելույթ ունեցած պաշտոնյաներինը»,- ասել է նա։