Քաղաքական

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ». Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ էին 2018թ. պրոցեսներն ընդունելի, իսկ այսօրվանը՝ դատապարտելի և իրավական պրոցեսից դուրս, նա ասել է. «Ցանկացած գործընթաց ընդունելի կամ ոչ ընդունելի պետք է լինի հանրությա՛ն կողմից։ Եթե հանրությունն ընդունելի կհամարի այս շարժումը, իր առաջ մղած գաղափարները, դա իր կամքն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ հաշվի ենք նստելու, և 2018թ․ հետո ստեղծված իրադրության առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է իրավիճակ, երբ ցանկացած մարդ կարող է դուրս գալ և զբաղվել քաղաքականությամբ․ լինի հոգևորական, թե ոչ»։

Հարցին՝ հրապարակում ժողովուրդ չէ՞, նա ասել է. «Իհարկե, ժողովուրդ է, մեր սիրելի ժողովուրդն է»։