Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով գործկոմի անդամների հետ այցելել է քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից։
«Շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, ցույց ենք տվել Համահայկական խաղերի անցկացման վայրերը, մասնավորապես՝ բացման վայրը, դահուկավազքուղին և այլն:
Քննարկել ենք առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման և խաղերի անցկացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»,- նշված է գրառման մեջ։