Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։
«Սիրելի փոքրիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։
Երևանի քաղաքապետարանում բոլորս պատասխանատու ենք ձեզ աջակցելու և առաջնորդելու հարցում:
Մենք պետք է այնպիսի ապագա կերտենք ձեզ համար, որտեղ յուրաքանչյուրդ կզգաք ձեզ սիրված, գնահատված և կկարողանաք բացահայտել ձեր ողջ ներուժը»: