ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատական ակտը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ դատախազությունից։
«Սերժ Սարգսյանի վերաբերյալ դատական ակտն ստանալուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դիզվառելիքի գործով արդարացրել էր Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին ու այս գործով անցնող մյուս ամբաստանյալներին։