Քաղաքական

Սերժ Սարգսյանն արդարացվել է

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որ մեղադրվում էր դիզվառելիքի յուրացման քրեական գործով, արդարացվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հրապարակել է դատավճիռը, ըստ որի՝ հանցակազմի բացակայությամ պատճառով Սերժ Սարգսյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ իրեն վերագրվող արարքների կատարման մեջ: Արդարացվեցին նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու մյուս ամբաստանյալները: