Քաղաքական

«Բագրատ սրբազանն ասել է՝ ինքն է թեկնածու, ուրեմն իրեն ենք աջակցում». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը, նշելով. «Ասել ու ասում եմ` ես և մեր կուսակցությունը աջակցում ենք այն թեկնածուին, ում առաջադրել է Բագրատ սրբազանը։ Ինքն ասել է, որ ինքն է թեկնածու, ուրեմն իրեն ենք աջակցում»։

Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոսի՝ երկքաղաքացի լինելուն, նա նշել է. «Կա սահմանադրական ելք։ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որ արգելում է երկքաղաքացիներին ՀՀ-ում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Դա ելք է, մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»։

Նա անդրադարձել է նաև շարժման հնարավորություններին․ «Մինչ այսօր, համենայնդեպս, պայքարը կա, և չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում։ Տեսնենք։ Ինչ մնում է՝ պայքարը կանխում է սահմանազատումը, թե ոչ․․․ ենթադրենք, չի կանխում, ի՞նչ է՝ չպայքարե՞նք։ Այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ակցիա անողները արձանագրություններ ստորագրողների ձեռքից բռնելու հնարավորություն չունեն։ Ակցիաները նրա համար են, որ այդ ստորագրողներն այդ իրավունքն այլևս չունենան»։