Քաղաքական

«Վստահ եմ՝ բողոքարկելու են». Սերժ Սարգսյանը՝ իրեն արդարացնելու մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իրեն արդարացնելու՝ դատարանի դատավճռին։

«Նորմալ եմ գնահատում։ Տեսնենք, վստահ եմ՝ բողոքարկելու են վերադաս ատյաններ»,- ասել է նա։

«Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ՝ ես պետք է ողբերգություն ապրեի՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր։ Սա առաջին հերթին ինձ համար բարոյական նշանակություն ունի։ Երկրորդ՝ եթե անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, գոյություն ուներ երկրորդ ատյանի, ապա վճռաբեկ դատարանի, դրանից հետո այլ դատական հաստատություններ։ Բոլոր տեղերում մենք պետք է պայքարեինք»,- ասել է նա։