ԱԳՆ շենքի մոտ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը լարվեց։ Հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
Որոշ ժամանակ անց, սակայն, իրավիճակը հանդարտվեց։ Նաև՝ ոստիկանությանը հրահանգվեց ցուցարարներից հետ գնալ։
ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ բերման է ենթարկվել ակցիայի 26 մասնակից։