Քաղաքական

«Այն, ինչը ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի».ՊԵԿ նախագահ

«Ես կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, իսկ այն, ինչ օտարվում է, և դրա դիմաց գումար է գանձվում, ավելորդ չէ մտածել». այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Եկեղեցուն հարկելու վերաբերյալ քննարկումներին։

Նրա խոսքով, օրինակ, հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման՝ խնդիր չկա, բայց եթե բան է վաճառվում շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի: