Ցուցարարները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ոստիկանությունը ցուցարարներին հորդորել է դուրս գալ երթևեկելի մասից՝ բացելով փողոցը, նշելով, որ հավաքը կարող են անցկացնել նաև հրապարակում տեղադրված բեմի մոտ։
Բանակցություններից հետո ցուցարարները մի փոքր նահանջել են։