ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին ծառերի շիվեր են բաժանել։
«Քանի որ Փաշինյանը պնդում է, որ ծառը կարող է անվտանգություն ապահովել, առաջարկում ենք բերետների փոխարեն ծառեր տնկել»,- ասել են նրանք։
Հիշեցնենք, վարչապետը Կիրանցի դպրոցի հետ կապված ասել էր, թե «Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել»։