Քաղաքական

«Վտանգները գալիս են տարբեր երկրներից». Քրիստինե Գրիգորյան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը հարցին՝ ՌԴ-ից Հայաստանին սպառնացող վտանգ կա, թե ոչ, պատասխանել է. «ՀՀ անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»։

Հարցին՝ մեր դաշնակից երկրներից, ՀԱՊԿ անդամ երկներից կա՞ն նման սպառնալիքներ, նա ասել է. «Ոչ, չեմ մեկնաբանելու»։

Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, թե հանրությունն ինչ-որ մի օր կիմանա այդ երկրների անունները. «Վստահ եմ, որ կիմանա»։

Նա խոսել է նաև Ադրբեջանից ռազմական հարձակման վտանգի մասին՝ ասելով, որ դրանք միշտ էլ կան, և քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերել, բայց նաև չպետք է գերագնահատել։ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի խոսքով՝ իրենք օրական կտրվածքով գնահատում են այդ ռիսկերն ու տեղեկացնում վարչապետին։