Քաղաքական

«Գնալու եմ ներքին գործերի նախարություն՝ բացատրություն ստանալու». Գալստանյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է երթով ՆԳՆ շենքի մոտ գնալու մասին։

«Գնալու եմ ներքին գործերի նախարություն՝ բացատրություն ստանալու նաեւ այս ամբողջ գործածի համար ու հարցադրում կանեմ՝ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս»,- ասել է նա՝ անդրադառնալով Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միջադեպին։

Նա նաև նշել է. «Սա անբարոյականության՝ ես ուզում եմ հավատալ վերջին աստիճանն է, բայց դեռ դիմացը լեցուն բաներ կա։ 1938թ. բոլշևիկների կառավարությունը Ամենայն Հայոց Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց։ Հիմա սա ուղիղ գծով ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ։ Սա պարզապես իրենց նախնիների գիծն է, որ այս մարդիկ շարունակում են»։

Գալստանյանը նաև ասել է, թե այլևս իշխանությունները պետք է ցանկանան հանդիպել իրենց հետ, ոչ թե իրենք՝ նրանց։