Ցուցարարները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ՆԳՆ շենքի մոտ են։ ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Գալստանյանին հայտնել է, որ նախարարը պատրաստ է հանդիպելու.
«Եթե բան ունեք ասելու, առանձին կարող եք գալ, մանավանդ, որ ասում եք՝ ճանաչում եք, ընկերներ եք եղել, հաց եք կիսել։ Իսկ այս պահին այս դրսևորումը բախման եք տանում, մենք չենք ուզում»,- ասել է նա։