Քաղաքական

Ցուցարարները ՆԳՆ շենքի մոտ են նստել

Ցուցարարները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, այժմ ՆԳՆ շենքի մոտ են. պտտվելուց հետո նրանք նստել են շենքի աստիճանների մոտ, իրենց խոսքով, հանգստանալու համար։

Ավելի վաղ Բագրատ արքեպիսկոպոսը նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպման ցանկություն է հայտնել։

Ոստիկանները կոչ են արել հեռանալ շենքի մոտից՝ զգուշացնելով, որ ուժ կկիրառվի։