Քաղաքական

Սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն. ԳՇ պետ

ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի մարզում սահմանազատմանը․ «Ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը, ԶՈւ-ն էլ նախորոշված հատվածում կատարում է իր խնդիրը»,- ասել է նա։

ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ սահմանապահ զորքերը որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է․ «Սահմանապահները սահմանին են իրականացնում ծառայություն։ Բայց տվյալ ուղղություններում ԶՈւ-ն ունի կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»։