Քաղաքական

«ՆԳ նախարարը պատրաստ է հանդիպել, բայց ոչ՝ այս ֆորմատով». խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ կապված միջադեպին․ «Արարողակարգային միջոցառում է եղել, և պարզաբանումներ են կատարվել արարողակարգի հետ, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,- ասել է նա։

Սարգսյանը նաև նշել է, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, սակայն ոչ՝ այս ֆորմատով։