ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միջադեպին։
Նրա խոսքով՝ Վեհափառը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում՝ առանց հրավեր․ «Մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակով»։
Ըստ նրա, երբ հավաստիացումներ են ստացվել, որ այցը միայն արարողակարգային նպատակ ունի, ապահովվել է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։
Ըստ Փաշինյանի, նրա ղեկավարած շարժումը արել է խոչընդոտելուն միտված կամ առնվազն նման խոչընդոտներ ստեղծող գործընթաց։