«Հայաստանի քաղաքացին պետություն է ստեղծել, որ իր համար ապրելու հարմար տեղ գտնի՞։ Դա նշանակում է, որ Հայաստանն ապրելու համար այդքան էլ հարմար տե՞ղ չի։ Ինչո՞ւ է աշխատում, հարկ վճարում այս պետությանը»,- այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ինքն էլ պատասխանեց այս հարցերին.
«Հայաստանը կառավարվել է, և ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից, որոնց գաղափարախոսությունը առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական։ Եվ այդ գաղափարաբանությունը, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել։ Այդ գաղափարաբանությունը կրթական համակարգի միջոցով ներարկվել է մարդկանց և արդյունքում ստացել ենք այս ճեղքը»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում