«Մենք պետությունը պետք է ընկալենք, որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք». այս մասին այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա է պատճառը, որ թանկ է պետությունը, որովհետև լավ ապրելն է թանկ։
Նրա դիտարկմամբ՝ պետությունը՝ որպես նախագիծ, թանկարժեք է այն պատճառով, որովհետև լավ ապրելն է թանկարժեք։
Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացնում՝ որը պետք է լինի ՀՀ քաղաքացու ձգտումն ու նպատակադրումը։ Ըստ նրա՝ քաղաքացու ձգտումն ու նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը։ «Քաղաքացին պետությունն ստեղծում և պահում է, որպեսզի հավաքական այդ կազմակերպությունը ապահովի միջին վիճակագրական քաղաքացու լավ ապրելը»։