Քաղաքական

Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան

Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ երկիր.էյեմ և իրավունք.քոմ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի։

Սրանով փորձ է կատարվել արդարացնել Վազգեն Գալստանյանի կանադական անձնագիր ունենալու փաստը և հանրահավաքին ամեն գնով մարդկանց հոսք ապահովելու դժվարին աշխատանքում ստանալ վերջին հնարավորությունը` նոր ստեր տարածելով. «Եկեղեցին տվեցին», «Դպրոցը տվեցին», «հայկական բնակավայրերը տվեցին» շարքին ի շարունակություն։

Այս ձեռագիրը համարում եմ անբարո և դատապարտելի, իսկ այդ լրատվական կոչվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածողների հետ կհանդիպենք դատարանում։
Մեր սիրելի համաքաղաքացիներին խնդրում եմ լինել զգոն, չտրվել սադրանքների և չհավատալ ստերին։ Հայաստանի դեմ գործի է դրվել հիբրիդային պատերազմի գործիքակազմ` ներքաղաքական հինգերորդ շարասյան և ֆեյքնյուզային դրսևորումներով։

Հ.Գ. Հուսամ կարձագանքեն նաև առողջ լրատվական դաշտը ներկայացնող կազմակերպությունները և այն կազմակերպությունները, որոնք զրպարտության համար դատի տալու դեպքերը փորձում են նկարագրել իբրև լրատվականների վրա ճնշման դեպքեր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական