Քաղաքական

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցում է Ռազմիկ Խումարյանը

Նիկոլ Փաշինյանը չի ժամանել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Հայաստանից հանդիպմանը մասնակցում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը. փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: