Քաղաքական

«Ապօրինի գույքի հանձնառությունը չենք մոռացել». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապօրինի գույքի վերադարձի քաղաքականությանը։ «Կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան ոչ միայն չի մոռացել, այլև ստեղծվել են իրավական մեխանիզմներ, որ այլևս կառավարության գործունեության տիրույթից դուրս է»,- ասել է նա։ 

Ըստ վարչապետի, այդ մեխանիզմները լիարժեք գործարկվեցին 2022թ. հունվարից. «1 մլրդ 350 մլն դոլարի գույքի վերաբերյալ դատական հայցեր են ներկայացված»։

Վարչապետը խոսել է նաև ԱՕԿՍ-ի շենքի գործարկմանը, նշելով. «Շատ ինտեսիվ է պետք աշխատել, արագ գույքը պետք է վերադարձնել շրջանառության»: