ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե կառավարությանն անվստահության հայտնելու գործընթացն իրենց օրակարգում է և կախված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման արդյունքներից։
Նրա խոսքով՝ գործընթացն իրականացնելու համար նախապատրաստական համապատասխան աշխատանքներ են տարվում. «Երբ այն հասունանա և հասնի Ազգային ժողով, մենք դա իրականացնելու ենք»,- ընդգծել է Օհանյանը։