Քաղաքական

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է 24.000 դրամ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանի նիստերին ընդդիմության բացակայությանը։

«Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ։

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում: