Քաղաքական

«Խաչատուր Սուքիասյանի ելույթը չի արտահայտում ՔՊ դիրքորոշումը». Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Խաչատուր Սուքիասյանի բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ 

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանը այլ լրատվամիջոցի տված հարցազրույցում պարզաբանել է և հստակորեն նշել, որ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով։

Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան երրորդ երկրի շահերը սպասարկող պատգամավորներ, ինչի մասին բազմիցս խոսվել է. «Իսկ ինչ տեղի կունենա նրանց հետ. ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն՝ ոչ աջ, ոչ ձախ»։