ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «սոցիալ-հոգեբանական մակարդակում» գտնվող մի խնդրի.
«Խորհրդային միության ժամանակներից մեր ընկալման մեջ կա պետականի ու սեփականի մեջ մեծ ճեղքը։ Ինչը պետական է, այլ կերպ ենք ընկալում, ինչը սեփական է, այլ»,- ասել է նա՝ օրինակ բերելով պետական կարիքների համար ձեռք բերվող ապրանքների որակը. «Եթե մտնենք դպրոց, տեսնենք, օրինակ, սալիկը, կամ ինչ ծորակ է դրված, ու գնանք այդ նույն գնային սեգմենտի մեջ մասնավոր տուն, և միայն այդ երկու ծորակները որ շոշափենք, վիզուալ նայենք, նրանց մեջ մեծ տարբերություն կա, բայց միավորի վրա նույն գումարն է ծախսվում»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքացին երբ նույն գնային սեգմենտի մեջ երեխային գնդակ է նվիրում, նույն երեխայի համար գնդակ է ձեռք բերվում ընթացակարգերով. «Միջին վիճակագրական քաղաքացու՝ իր երեխային նվիրած գնդակն ու մեր՝ ընթացակարգերով ձեռք բերված գնդակը եթե իրար կողքի դնենք ու նայենք, այդ տարբերությունը կզգանք, էլ չեմ ասում, որ շոշափենք, էլ չեմ ասում, որ սկսենք այդ գնդակի հետ ինչ-որ գործողություն անել։ Սրանք հարցեր են, ու չգիտեմ՝ կառավարության որ որոշման մեջ ինչ փոխել, որ այդ հարցերը լուծվեն»։