Քաղաքական

«Ասել ենք՝ ուզում ենք թափանցիկություն, հարկերը ամբողջը կվերադարձնենք». վարչապետը՝ եկեղեցուն հարկելու մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է, թե Հայ առաքելական եկեղեցուն հարկելու դեպքում որքան գումար կհավաքվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով, նշել է, թե իրենք 2018թ. այդ թեմայով աշխատում են. «Մենք հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի առանձնահատկություններ, և պաշտոնապես առաջարկել ենք այդ հարկային համակարգը ներդնել, ու հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն»։

Ըստ նրա, այդ առաջարկը մերժվել է. «Մենք ասել ենք՝ ընդամենը ուզում ենք թափանցիկություն, իսկ Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ինչքան հավաքվի, պետական բյուջեի օրենքով առանձին տողով լրիվ կվերադարձնենք։ Երբ վերլուծում ենք՝ ինչը կարող է պատճառ դառնալ մերժման, դա թափանցիկության խնդիրն է»։